2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և […]
Այլ
Քանի որ հին ելույթներ հիշելու մոդա է բացվել, էս էլ էսպես. Նիկոլ Փաշինյան
Քանի որ հին ելույթներ հիշելու մոդա է բացվել, էս էլ էսպես։ Քանի որ հին ելույթներ հիշելու մոդա է բացվել, էս էլ էսպես։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 12 февраля 2020 г.
Սասուն Խաչատրյան` մարդ, ում հավատում են…
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը , ով մինչ օրս վայելում է ժողովրդի հարգանքն ու կարելի է ասել միակ կառույցի ղեկավարն է, որին ժողովուրդը դեռևս հավատում է, անմնացորդ նվիրումով է կատարում երկրի առջև այս կարևոր ժամանակաշրջանում դրված խնդիրները: ԵՎ պատահական ու մտացածին չեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան […]
Արցախում երկու զինծառայող է զոհվել.
Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության […]
Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը փակ է ձնաբքի պատճառով
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը զգուշացնում է, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը, (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին.
Փետրվարի 11-ին, ժամը 18:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված 1933 […]
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel Astra» (վարորդ՝ Արթուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները: […]
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Այսպիսով, մերժվել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական […]
Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի և ԿԲ-ի կենտրոններ կմիավորվեն ՆԳՆ-ին, կներդրվի դետեկտիվների ինստիտուտ, ՆԳՆ-ն նաև նախաքննություն կիրականացնի. նախագիծ. newsbook.am
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները, գրում է Newsbook.am-ը։ Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, […]