Marel en hrdehvac meqenan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Փետրվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/34 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Փրկարարները Ժամը 02:50-ին մեկուսացրել են, իսկ 03:11-ին՝ մարել հրդեհը:

Հրդեհի հետևանքով այրվել են «Mitsubishi GT» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Արեն Դ., ծնված 1991 թ.) սրահը՝ ամբողջությամբ և բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով