Գյումրիում ծնված մոսկվայաբնակ 12-ամյա Միլեն Կարանյանը շարունակում է իր ձայնով ու երգացանկով զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ունկնդրներին: Տարբեր ժանրերում երգող Միլեն Կարանյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Բիտվա տալանտով» («Տաղանդների ճակատամարտը») հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը՝ Միլենը ծնվել ու մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, […]
Այլ
Պարզվել են անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և […]
Դարբաս գյուղում քամին վնասել է դպրոցի տանիքը
Հունվարի 31-ին, ժամը 13:07-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի (մոտ 1200 քմ) տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն ու […]
Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին
Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը: Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր… Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Пятница, 31 января 2020 г.
Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք
Հունվարի 31-ին, ժամը 12:45-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Սենատոր Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին է փոխանցել ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: Սենատորի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Գևին Նյուսոմի հետ Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև: […]
Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա Եվրամիությունից
Այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին կկայանա «Բրեքզիթ»-ը, որի մասին երկար ժամանակ խոսվում էր: Մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվի, քանի որ կգործի անցումային շրջանը: Թեև այսօր Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից (ԵՄ), բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը […]
Ի՞նչ է իրավական ճանապարհ է մնացել Հրայր Թովմասյանից ազատվելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են […]
Մենք ունենք կապիտալ ծախսերի քրոնիկ չկատարման պրակտիկա. Փաշինյան
Այս տարվա պետական բյուջեով նախատեսել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 […]
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
Արցախում այսօր՝ հունվարի 30-ին ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատեց Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հրաձգարանում: Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Զինծառայողը բանակ էր զորակաչվել Արմավիրի մարզից:










