zorqer
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան սկսել է Աֆղանստանից դուրս բերել իր զինուժը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ  ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու […]

Afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Աֆղանստանի ներքին գործերին. Պուտին

Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներգրավվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ: Նրա խոսքով՝ Աֆղանստանում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, սակայն դա Աֆղանստանի ներքին գործն է, և միջամտելու որևէ մտադրություն չկա: Պուտինը նաև ընդգծել է, […]

AGN xosnak
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հարց․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան․ Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ Թե՛ […]

tun tanangar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները. Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.   Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի  էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները։ Իրենցից որևէ մեկը իր մասին չէր պատմում,  չէր մեղադրում և մեղավորներ չէր փնտրում, իրենց բոլորին հետաքրքրում էր ապագան, երկրի, պետության ու մեր բոլորի անելիքը… Մենք անսահման պարտք ունենք […]

Taracum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար

Այն, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:   Նախարարի խոսքով՝ նկատվում է […]

Pashinyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: 2021 թվականի սեպտեմբերից, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, […]

kasecum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց […]

Afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արևմուտքն ակնկալում է Մոսկվայի ու Պեկինի ակտիվացում Աֆղանստանում. National Interest

National Interest-ը ներկայացրել է Վաշինգտոնի Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Մայա Կառլինի վերլուծությունը Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալու հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Ըստ վերլուծաբանի՝ ներկա իրադրությունում հաղթել են Ռուսաստանն ու Չինաստանը: «Մոսկվան և Պեկինը միասին կաշխատեն միջազգային ֆորումների ձևաչափով, որտեղ ամերիկյան դիրքորոշումը ներկայացված չի լինի: Մյուս երկրները, որոնք նույնպես կարող են հաղթած դուրս գալ Աֆղանստանում ստեղծված իրավիճակից, Իրանն […]