Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները։
Իրենցից որևէ մեկը իր մասին չէր պատմում, չէր մեղադրում և մեղավորներ չէր փնտրում, իրենց բոլորին հետաքրքրում էր ապագան, երկրի, պետության ու մեր բոլորի անելիքը…
Մենք անսահման պարտք ունենք իրենց առաջ, իրենց ծնողների, իրենց սիրելիների առաջ, որը անընդհատ պետք է հիշել, որովհետև հայրենիքը նաև իրենք են, որովհետև հակառակը դավաճանություն է` հիմա և ընդհանրապես։
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են կռվելու Ուկրաինա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ իշխանությունները «բռնացրել են» Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հազար միգրանտների, ովքեր չեն ցանկացել զինվորական հաշվառում անցնել, գրանցել են նրանց և արդեն մոտ 10 հազարին […]
Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի սրտում գտնվող երկիր է, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկը։ Երկրի տարածքը գտնվում է Մեծ Մետաքսի ճանապարհի երկայնքով, որը Չինաստանի և Միջերկրական ծովի միջև հին առևտրային ճանապարհ է։ Այստեղ են գտնվում Հիմալայներից և Պամիրից հետո ամենաբարձր լեռնագագաթները՝ Պոբեդա գագաթը և Լենինի գագաթը։ x Ինչո՞ւ գնալ Ղրղզստան : Երկիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի […]
ԱԺ հերթական նիստում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ […]