ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ամեն շաբաթվա ուրբաթ […]
ԱՐԽԻՎ
Այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը վերջնականապես պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, բայց նպաստում են վստահության ամրապնդման միջոցառումներին, մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական […]
Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Միհրան Պողոսյանի գրանցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու […]
Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ․ Մարուքյան
Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։ «Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում […]
Հայաստանում ֆրանսիացիները կգործարկեն առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ
Հայաստան են ժամանել ֆրանսիական Transénergie ընկերության ներկայացուցիչները Լիոնից՝ Հայաստանում առաջին լողացող արևային էլեկտրակայանը գործարկելու համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը: Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության […]
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել .ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը
Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը։ Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։ Նա նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»,-ասաց […]
ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց։
Արագածոտնում բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են
Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։ […]