ՈՒՂԻՂ. Փաշինյանի այցի դեմ ակցիա Ագարակում
ԱՐԽԻՎ
Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․
Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում […]
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի.ՀՀ պաշտպանության նախարարություն
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք. քաղաքապետ
Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Ոլորտի պատասխանատուները խոսք են տվել մինչեւ մայիսի 5-ը 4-րդ նոր գիծը գործարկվի, ու այսպես շարունակական է լինելու: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը: «Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ […]
Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր. պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին. Զոհրաբյան
Հայաստանի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին: Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, […]
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. Սյունիքի ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը եւ Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Ալեքսանդր […]
Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածներից ոչնչացվել է 200 ահաբեկիչ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 200 ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը: Ռուսական օդուժին պատկանող օդանավերը ռմբակոծել են ահաբեկիչների ուսումնամարզական հենակետերը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների երկու թաքստոցների ուղղությամբ: Ավիահարվածների […]
Սարգիս Քլոյանին իշխանություններն այլեւս երեւի փող չեն տալիս. Սայաթ Շիրինյան HRAPARAK AM
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատի է տվել պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին. նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը: Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել Գոռ Քլոյանի թմրամոլ լինելու վերաբերյալ։ Հայցվոր կողմը պահանջում է ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։ […]
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսում¬նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝ M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, C07A- բետա ընկալիչների բլոկադորներ […]
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին: Ինչպես նշվում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ապրիլի 16-ին, ժամը 22: 00-ին, սահմանապահները Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի տարածքում հայտնաբերել են երկու սահմանախախտի: Երկու տղամարդիկ էլ բերման են ենթարկվել. պարզվել է, որ նրանք Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնփուր Սաջադ Հասանն են: Միեւնույն ժամանակ […]