Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների.

Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ը կղեկավարի հունվարի 1-ից

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այսօր պետությունների ղեկավարները Ստանիսլավ Զասին շնորհավորել են 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու […]

Այլ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում

Այսօր ժամը 9-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում: Վահան Մուշեղյանը 19 տարեկան […]

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական […]

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: Այս որոշումները վարչապետը ստորագրել է այսօր: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել […]

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում […]

ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է. որ դիմենք ՀԱՊԿ-ին, ի՞նչ պետք է անի. պետք է զո՞րք մտցնի Հայաստան.Մարուքյան

Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղղությամբ մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է ընթացակարգով պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Դա կնշանակի, որ Հայաստանի բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, մենք դիմել ենք, […]

ԲԱՆԱԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Հրազենային վիրավորումից Արցախի ՊԲ զինծառայող է մահացել․ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե գտնեք 1,5 տարվա մի շրջան, որ կառավարությունը ԶՈՒ-ի զարգացման համար ավելի շատ բան է արել, ես կզարմանամ. վարչապետ

«Եթե դուք գտնեք ընդամենը 1,5 տարվա կառավարման մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ»: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց մասին այն խոսակցություններին, թե ոչինչ չի արվում բանակի […]