ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»: Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում […]
ԲԱՆԱԿ
Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է. որ դիմենք ՀԱՊԿ-ին, ի՞նչ պետք է անի. պետք է զո՞րք մտցնի Հայաստան.Մարուքյան
Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղղությամբ մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է ընթացակարգով պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Դա կնշանակի, որ Հայաստանի բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, մենք դիմել ենք, […]
Հրազենային վիրավորումից Արցախի ՊԲ զինծառայող է մահացել․ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]
Եթե գտնեք 1,5 տարվա մի շրջան, որ կառավարությունը ԶՈՒ-ի զարգացման համար ավելի շատ բան է արել, ես կզարմանամ. վարչապետ
«Եթե դուք գտնեք ընդամենը 1,5 տարվա կառավարման մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ»: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց մասին այն խոսակցություններին, թե ոչինչ չի արվում բանակի […]