ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է ԼՂ հակամարտության ու ԵԱՀԿ-ի՝ հակամարտության կարգավորման ջանքերին: Ի պատասխան հարցին, որ Հայաստանում հիասթափված են ԵԱՀԿ-ից, ու ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, նա մասնավորապես ասել է. «Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Երկխոսությունն անհրաժեշտ է՝ տարածաշրջաններում […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Ալիևը չի պատրաստվում ԼՂ շուրջ նոր բանակցություն վարել․ ակնկալում է խաղաղության պայմանագիր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, այս խնդրի շրջանակում բանակցություններ վարելու կարիք չկա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայամանգրի համաձայն, […]
Բունդեսթագի անդամը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր, գրում է Tass-ը` հղում անելով DPA գործակալությանը։ «Պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ [ԵՄ] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը նոր հարաբերությունների հիմք ստեղծեն», […]
ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստել երեխաներին ու դեռահասներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին անգամ հայտարարել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Թարմացված հայտարարությունը հրապարակվել է կառույցի կայքում՝ փոխանցում է Lenta.ru կայքը: Նշվում է, որ երեխաներն ու դեռահասները կորոնավիրուսի վարակն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները: «Եթե նրանք ընդգրկված չեն կորոնավիրուսի առավել ծանր ռիսկայնության խմբում, ապա նրանց պետք է պատվաստել ոչ […]
Հանցագործ Ալիևը և խելապակաս Էրդողանը տարածաշրջանում մեծ պատերազմ են պլանավորում․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը ակտիվորեն Քարվաճառում մոբիլ զորամասեր է կառուցում, միևնույն ժամանակ կրկին ակտիվորեն անցկացնում է զորավարժություններ ։ Որքան էլ մենք մեզ հույս տանք, որ Բաքվի բռնապետ, ռազմական հանցագործ Ալիևը պատրաստվում է խաղաղության, փաստերն այլ բան են ասում և հուշում։ Բաքվի բռանպետ ռազմական հանցագործ Ալիևը և խելապակաս Էրդողանը տարածաշրջանում […]
Միկրոչիպ մարդկանց ուղեղում. Պուտինը հավանություն է տվել ծրագրին
Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը։ «Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային ծրագիրը մշակվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը, որի հետ նրա դուստրը՝ Կատերինա Տիխոնովան հնարավոր է կապ ունի։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը գրել էր` նա համակարգում է […]
Էրդողանը խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին, հայտնում է ermenihaber-ը։ Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»: Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն […]
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Ալիևը պարել է
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը: Դատելով տեսանյութից՝ պարին մասնակցել […]
Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ դիտարկում ենք որպես սպառնալիք. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «1915 թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020 թ. […]










