Այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12․00-ից ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ևս ադրբեջանական զինված ուժերը խախտել էին հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը լռեցվել էր։ Նույն օրը նրանք կրակ էին բացել նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։ Արփի Հակոբյան
Related Articles
«Հաջորդ կայարանը՝ Մանկություն». MediaHub-ի գունեղ ֆոտոշարքը
Նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: x Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը օրն անցկացրեց երեխաների հետ և ֆիքսեց լավագույն ակնթարթները: Երևանի մետրոպոլիտենը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալ էր երեխաներին։ Հյուրերի թվում էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։ Մետրոպոլիտենը կարծես մանկության […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Արդյունքում, այս տարի հավաքվեց 9.856.100 դոլար։ x 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ […]
Սամվել Հայրապետյանը և Ռոբերտ Բազիկյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալներ: x Այսօր ստորագրված հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: