Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 3 марта 2020 г.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ՌՈ-ն տեղակայվել է սիրիական նոր ազատագրված Սարաքիբում
Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 2-ին տեղափոխվել են Սարաքիբ բնակավայր, որը կառավարական ուժերը զինյալներից հետ էին վերցրել մարտի 2-ին: ՌՈ զինծառայողները Սարաքիբում հսկելու են M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։ Այս մասին հայտնել են Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» ։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նշենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ Թուրքիայի […]
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի այցը պաշտոնական է, կտեւի մարտի 3-4-ը։ «Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Նշենք, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան։ Այցի […]
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը: ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի […]
Դատարանը Հարվի Վայնշտեյնին մեղավոր ճանաչեց մի շարք սեռական հանցագործություններում
Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մի շարք սեռական հանցագործությունների՝ մասնավորապես սեռական ագրեսիայի և բռնաբարության մեջ: Նյու Յորքի դատարանը նախօրեին կինոմագնատին մեղավոր է ճանաչել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին: 2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում […]
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց.
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, […]
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է.
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է՝ ✅ Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: ✅ Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: ✅ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: ✅ Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: ✅ Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի […]
ՄԱԿ. Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը սարսափազդու է
Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը սարսափազդու է, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը, մանրամասնելով՝ այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում միայն տեղում շուրջ 300 խաղաղ բնակիչ է զոհվել, գերակշռող մասը՝ կառավարական զորքերի հարձակումներից: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու մարդասիրական միջանցք բացել», — պնդել է հանձնակատար Միշել Բաչելետը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, մինչդեռ, առաջխաղացումը […]
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 1868-ի, բուժվել է 12552 մարդ
Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 72 հազար 436-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1868 մարդ, բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12 հազար 552-ը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 1886 նոր դեպք է գրանցվել, մահվան 98 դեպք, որից 93-ը՝ վարակի օջախ Հուբեյ […]










