ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու անվտանգության մասին, Ալիևը՝ տարածքների։ Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում դավաճանության մեղադրանքով երկարատև ազատազրկման են դատապարտվել նախկին ԱԱՆ պաշտոնյան և նրա կինը
Բաքվի զինվորական դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարարության բաժնի ղեկավար Զաքիր Իսմայիլովին, և 10 տարվա ազատազրկման՝ նրա կնոջը՝ Նազաքեթ Իսմայիլովային: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ քրեական գործի մասին հայտնի է դարձել 2018 թվականին: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ «բացահայտել […]
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության […]
ԱԱԾ-ն իրազեկում է.
Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ […]
«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները: […]
Զանգվածային բախումներ Ղազախստանում. կա ութ զոհ
Ղազախստանում հարավային շրջաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է ութ մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչության տեղեկացմամբ, տուժել է ևս 40 հոգի, այդ թվում իրավապահներ: Մասնավորապես, երկու ոստիկան ստացել են հրազենային վնասվածքներ: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բախման մասնակիցները եղել են «ագրեսիվ տրամադրված» 70 հոգի: […]
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի թագավորը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ […]
Բանակցային ձևաչափը բխում է 1994-ի եռակողմ համաձայնագրից. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ-կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների […]
Մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել.
Հարգելի քաղաքացիներ, Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա […]
ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով
Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ: Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի և ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են: ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը, որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին […]










