OSCAR 2020-i mrcanakabashkhutyun
Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ

OSCAR 2020-i mrcanakabashkhutyun

Ամերիկյան կինոակադեմիայի  «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները:

«Մակաբույծը» ֆիլմում ծույլ մարդկանց ընտանիքը չի ցանկանում չարչարվել և ապրում է՝ շանտաժի ենթարկելով հարուստներին: Մի օր հետաքրքրություն դրսևորելով հերթական հարուստ մարդու հանդեպ՝ ընտանիքի անդամներն անելանելի իրավիճակում են հայտնվում:

Այս ֆիլմով 2019 թվականին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

OSCAR 2020

Joaquin Phoenix accepts the Oscar for Best Actor in “Joker” at the 92nd Academy Awards in Hollywood, Los Angeles, California, U.S., February 9, 2020. REUTERS/Mario Anzuoni

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով