2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]
Երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու…
Ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: […]
Ադրբեջանում 8 մարդ է մահացել մեթիլային սպիրտի պատճառով.
Ադրբեջանում 8 մարդ է մահացել մեթիլային սպիրտի պատճառով՝ փորձելով կորոնավիրուսից «ախտահանվել»: Մարտի 21-ին «մեթիլային սպիրտից թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 13 մարդ, հայտնում է ԱՊԱ-ն: Նրանցից ութը մահացել է:
Արտակարգ դեպք Երևանում. «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովսեփյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, […]
ՃՏՊ Շոպրոնի փողոցում. տուժածներ չկան.
Ապրիլի 3-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra […]
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել` անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Այսօր կեսգիշերին ՊԲ ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական […]
Հայտնաբերվել է դի.
Ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի պատուհանից նկատել են, որ բնակիչը մահացել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. […]
Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին
Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 736, բուժվածները 43, փաստացի բուժվողներ 686, բացասական թեստեր 3258, մահվան դեպքեր 7։
78-ամյա պացիենտնի մոտ արձանագրվել է մահվան դեպք.
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։