Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց այսօր կեսօրին: Դատավորը նաև հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին՝ հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին: Մեղադրող և տուժող կողմերը առարկել էին միջնորդության դեմ: Ռոբերտ Քոչարյանը […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Սրբապղծություն Կոտայքի մարզում. Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեղեցուն հարակից ձորում.

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն […]

Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության եւ գումարների յուրացման հոդվածով: Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ հավելելով, որ գործով անցնում են նաեւ Կլիչկոյի 2 տեղակալները: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով: Ավելի վաղ Կիեւի քաղաքային խորհրդի […]

Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ […]

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ

Քոչարյանը Միքայել Հարությունյանին ասել է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»․ Սեդա Սաֆարյան

Փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ագրեսիվ ձեւով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ասում է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ միանալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազության առարկությանը։ Սաֆարյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ սույն […]

Այլ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության

Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։ Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։ Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը […]

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Պողոս Պողոսյանի սպանության գործով 10 անձ է հարցաքննվել. նրանց թվում՝ ականատես վկաներ

Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր զրույցում նա տեղեկացրեց, որ կհարցաքննվի նաեւ Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված […]

ԲԱՆԱԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Հրազենային վիրավորումից Արցախի ՊԲ զինծառայող է մահացել․ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]