ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի օրակարգում հանձնաժողովի ընտրության հարցն էր: Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ինքնաառաջադրվեցին նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը եւ Հայկուհի Հարությունյանը: Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը: Նշենք, որ օրեր առաջ է ձեւավորվել Կոռուպցիայի կանխարգելման […]
ԱՐԽԻՎ
Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին . Փաշինյան
Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր. Հարց — Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար: Պատասխան — Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի […]
Mersedes ML-ը դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը.
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող […]
Իմ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Իմ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Իմ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Իմ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 22 ноября 2019 г.
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում։ Մինչ այս՝ խորհրդի նախագահը 2012-13 թթ․ եղել է ԼՂՀ վարչապետի խորհրդական եւ 2010-15 թթ․՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Հիշեցնենք, որ եկող տարի Արցախում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկն արդեն նշմարվում է: […]
Դրամի և թանկարժեք մետաղների արտարժույթը
USD 476. GBP 617. EUR 528. RUB 7.47 Արծաթ262.3 Ոսկի22,555.18 Պլատին14,007.91 cba,am 22.11.2019
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: ՀՀ ոստիկանության լրատվալան ծառայության փոխանցմամբ, փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն:
Իսրայելի վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի Գլխավոր դատախազության կողմից իրեն ներկայացված մեղադրանքները որակում է որպես պետական հեղաշրջման փորձ: Իսրայելի կառավարության ղեկավարի այս հայտարությունը հնչեց հինգշաբթի ուշ երեկոյան` երկրի Գլխավոր դատախազ Ավիշայ Մանդելբլիթի Երուսաղեմում հրավիրած ասուլիսից քիչ անց: «Սա դժվարին և տխուր օր է: Այսօր ես տեղեկացրեցի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փաստաբաններին երեք դրվագներով նրան պաշտոնական մեղադրանք առաջադրելու […]
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ինչպես տեղեկացրին ՀԲ Երևանի գրասենյակից, ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով […]