avtovtarnery avelacel en 1000-ov
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով

Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ:

Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր գրանցվել է 3725 ՃՏՊ։ Այս ՃՏՊ-ների հետեւանքով 310 մարդ է զոհվել եւ 5394 մարդ՝ վիրավորվել։ Երեւանում 1649 ՃՏՊ է գրանցվել, զոհվել է 80 եւ վիրավորվել 2193 մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով