Chenq morana
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ. Մարուքյան

Ուկրաինայի փոխվարչապետի Ակնա (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ Երեկ Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Օլեկսի Ռեզնիկովը այցելել է Արցախի Ակնա (Աղդամ) քաղաք և տարածքների վերակառուցման գործում իր օգնությունն առաջարկել: Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև […]

Hayatyac qaxaqakanutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ […]

Gaghtnazercum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ […]

Bajanmunqi pet
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

600 հազար դրամը ստանալու պահին ստորաբաժանման բաժանմունքի պետը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես […]

Qurdistani mayraqaghaq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:  Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում […]

Maruqyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարուքյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև.

Մարուքյանն ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն […]

Jamanakavorpaes kpakven
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները

Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները Հարգելի համաքաղաքացիներ, Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը […]

pn
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում […]

Marutyan Harutyunyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 14-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նշենք, որ Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա […]