Հրթիռային հարված է հասցվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Ալ-Թաջի» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար: Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Իրաքում ռազմական օբյեկտի վրա: Հունվարի 12-ին «Բալադ» բազայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել էր իրաքյան չորս […]
ԲԱՆԱԿ
Գուցե եւ կա նպատակահարմարություն զինծառայողների խոսակցությունները վերահսկելու. Ջամալյանը՝ ՊՆ-ի նախագծի մասին
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ռազմական ոստիկանությանը օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու իրավունք տալ: Նախարարության կարծիքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային եւ պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) […]
Հակոբ Արշակյանի ասուլիսը. Ամփոփում
2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար 2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար 2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 18 декабря 2019 […]
2020-ի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի
2020-ի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի։ 2020-ի բյուջեով զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար 18 միլիարդ դրամով ավելի գումար կհատկացվի։ #armgov#բյուջե2020 Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 13 декабря 2019 г.
ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան
«Սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն չենք կարող շատ բան խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018թ. ի վեր՝ ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել […]
Արցախում զինծառայող է զոհվել.
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]
Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների.
Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ը կղեկավարի հունվարի 1-ից
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Այս մասին այսօր Բիշքեկում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այսօր պետությունների ղեկավարները Ստանիսլավ Զասին շնորհավորել են 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու […]
Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում
Այսօր ժամը 9-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում: Վահան Մուշեղյանը 19 տարեկան […]
Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական […]