Մարդիկ ուզում են լսել «վերջ Պուտինին», «Պուտինի վերջը եկել է», «Չարի վերջը» եւ այլն: Հոգեբանորեն, բարոյական եւ արժեհամակարգային տեսանկյունից այդ ամենը միանգամայն հասկանալի է: Բայց, եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, ապա այդ ամենը չի արտացոլում քաղաքական իրողությունների, ու այդ համատեքստում մեր խնդիրների փոքր մասն անգամ: Մեզ համոզել են, կամ ինքներս ենք մեզ համոզել, թե մեր […]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մհեր Գրիգորյանը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու տնտեսական օգուտի մասին
Մհեր Գրիգորյանը՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու տնտեսական օգուտի մասին
Պայքարը Ուկրաինայի համար չէ. Մոսկվան փորձում է փոխել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը
Պայքարը Ուկրաինայի համար չէ. Մոսկվան փորձում է փոխել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը 1in TV
Պուտինն ու Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը և կստորագրեն համաձայնագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, առևտրային, […]
Հունաստանի նախկին վարչապետի կարծիքով ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա Ուկրաինայի հարցում
Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով այժմ ղեկավարում է գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը երկրում հանդիպում է ունեցել ամերիկացի դեսպան Ջեֆրի Փեթի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, ինչպես նաև այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին: Նա, մատնանշելով Թուրքիային, նշել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, դերակատարություն ունեցող երկրները պետք է զերծ մնան […]
Ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծել հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը. Եվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում: Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն […]
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն
Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական […]
Հունաստանի վարչապետ. «ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»
ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: Միցոտակիսը, ելույթի ժամանակ անդրադառնալով Թուրքիային, ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են խոսում, […]
Ադրբեջանի ԵՏՄ դիտորդ պետություն դառնալու հնարավորության մասին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, որը զբաղվում է հետխորհրդային տարածքում բազմակողմ համագործակցության հարցերով, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում խոսել է ԱՊՀ-ում Ուկրաինայի դիրքերի և տարածաշրջանում Ռուսաստանի ծրագրերի մասին։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում դիտորդ երկիր դառնալու հնարավորությանը։ Հարցին՝ արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և ի՞նչ հեռանկարներ կան, նա պատասխանել […]
Իրանը Ադրբեջանին կապող Ռաշտ-Աստարա երկաթուղին կկառուցվի ՌԴ ֆինանսավորմամբ
Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղին կառուցվելու է Ռուսաստանի ֆինանսավորմամբ: Այս մասին «Իրան» օրաթերթին թված հարցազրույցում հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության ղեկավար Ալի Աքբար Մորադին: «Նախկինում որոշվել էր, որ Ադրբեջանը պետք է 500 մլն դոլարի ներդրում կատարի, սակայն պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չեղավ, այժմ Ռուսաստանն է պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նախագիծը»,- ասել է Մորադին: Հեղինակ`Վարդուհի Հարությունյան […]










