Փետրվարի 26-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշեն գյուղում գտնվող ենթակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել է մոտ […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը: ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի […]
Դատարանը Հարվի Վայնշտեյնին մեղավոր ճանաչեց մի շարք սեռական հանցագործություններում
Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մի շարք սեռական հանցագործությունների՝ մասնավորապես սեռական ագրեսիայի և բռնաբարության մեջ: Նյու Յորքի դատարանը նախօրեին կինոմագնատին մեղավոր է ճանաչել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին: 2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում […]
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց.
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, […]
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է.
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է՝ ✅ Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: ✅ Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: ✅ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: ✅ Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: ✅ Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի […]
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Փետրվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/34 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով: Փրկարարները Ժամը 02:50-ին մեկուսացրել են, իսկ 03:11-ին՝ մարել հրդեհը: Հրդեհի հետևանքով այրվել են «Mitsubishi GT» մակնիշի ավտոմեքենայի […]
ՃՏՊ Նալբանդյան փողոցում.
Փետրվարի 23-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին
Փետրվարի 21-ին, ժամը 09:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է վառելիքի արտահոսք: Պատահարի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շինարարներ թաղամասի սկզբնամասում «Mitsubishi Pajero» մակնիշի […]
Հրդեհ Սարչապետ գյուղում. տուժածներ չկան
Փետրվարի 20-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և […]
Հրդեհ բնակարանում.
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և […]