ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս […]
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի տունը.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Գ. […]
Քաղաքացին ֆեյսբուքում 7․800․000 եվրո է պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանից
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը: Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7․800․000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում: Նախապատրաստվում […]
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող վիրավորում է ստացել.
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Արցախի գրավված տարածքներում ադրբեջանցիները զենք-զինամթերք են հայտնաբերել
Ադրբեջանցիների կողմից գրավված Արցախի Մարտունի քաղաքում հայտնաբերվել են հայերի կողմից լքված զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է report.az-ը։ Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները շարունակում են կիրառել անհրաժեշտ միջոցառումներ՝ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում հայկական զինուժի միավորումների նահանջի ժամանակ մնացած զենքերն ու չպայթած զինամթերքները հայտնաբերելու ուղղությամբ։ Նրանց կողմից ձեռնարկված հերթական հսկողության և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայկական զինուժի միավորումների […]
Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից դեկտեմբերի 2-ի,՝ ժամը 10:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի […]
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին. ԱՆ
ԱՆ-ն հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը չհրամցնել հանրությանը Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը հերյուրանք է և չի համապատասպանում իրականությանը: Առողջապահության նախարարությունը խմբագրակազմին հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը: Տեղեկացնենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով […]
Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները […]
Կառավարության դիմաց հայհոյանքներ են հնչում. ակցիայի որոշ մասնակիցներ ծափահարում եւ ողջունում են
Կառավարության դիմաց հայհոյանքներ են հնչում. ակցիայի որոշ մասնակիցներ ծափահարում եւ ողջունում են