Zenq zinamterq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արցախի գրավված տարածքներում ադրբեջանցիները զենք-զինամթերք են հայտնաբերել

 Ադրբեջանցիների կողմից գրավված Արցախի Մարտունի քաղաքում հայտնաբերվել են հայերի կողմից լքված զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է report.az-ը։

Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները շարունակում են կիրառել անհրաժեշտ միջոցառումներ՝ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում հայկական զինուժի միավորումների նահանջի ժամանակ մնացած զենքերն ու չպայթած զինամթերքները հայտնաբերելու ուղղությամբ։  Նրանց կողմից ձեռնարկված հերթական հսկողության և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայկական զինուժի միավորումների թողած դիրքերից հայտնաբերվել և առգրավվել է զենք-զինամթերք։

 

civic.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով