ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]
ՔՐԵԱԿԱՆ
66-ամյա տղամարդու սպանության դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, թե այն չի բացահայտվի, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին հակառակը.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Նորայր Գ-ի և […]
Երևանում հրազենային վնասվածքներով Գլենդել Հիլզ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ըստ […]
ՔԿ-ում հանդիպել են տնտեսվարողների հետ. քննարկել են «Դալմա» եւ Երեւան» մոլերից կատարված գողությունների հարցը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվետ» եւ «Երեւան մոլ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ նշված ընկերություններին պատկանող «Երեւան» եւ «Դալմա» մոլ առեւտրի կենտրոններում գործող մի շարք տնտեսվարող եւ անվտանգությունն ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ […]
Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել.
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ:
«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։ NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասաց՝ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։ «Ինքս […]
Վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. ինքնաձիգով կրակել են ոտքին
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]
Նոր Հաճնում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի քննության նպատակով հանձնաժողով է ստեղծվել . Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի […]
Նոր զարգացումներ Շշի Մելոյի եղբոր քրեական գործով
Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի թիկնապահի եւ եղբոր քրեական գործը մտավ դատարան: 2019 թվականի օգոստոսի2-ին`ժամը 12:30֊ի սահմաններում` Երեւան֊Սեւան մայրուղու 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձիցհետո, ՀՀ քննչական կոմիտեի Աբոփանի քննչական բաժնում քննվող թիվ 20115119 քրեական գործով նշված տարածքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է Մարկոս Մարկոսյանը: Նույն օրը` ժամը […]
Ի՞նչ պատիժ է նախատեսված «աղջիկ փախցնելու» համար
Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով (218-րդ հոդված, պատանդ վերցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն […]