SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի […]
ՔՐԵԱԿԱՆ
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը
Դեղերի ձեռքբերման պետական մրցույթում առերևույթ կեղծիքների փաստով քրեական գործ է հարուցվել
Առողջապահության նախարարությունից Գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այդ կապակցությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև Պետական եկամուտների կոմիտեից: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Առողջապահության նախարարության կարիքների համար […]
31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, […]
Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. վերջինս աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ.-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին: Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած […]
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց այսօր կեսօրին: Դատավորը նաև հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին՝ հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին: Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին: Մեղադրող և տուժող կողմերը առարկել էին միջնորդության դեմ: Ռոբերտ Քոչարյանը […]
Սրբապղծություն Կոտայքի մարզում. Գետարգել եկեղեցուց Հիսուսի նկարով խաչեր, սրբապատկերներ, կտակարաններ, աստվածաշնչեր դուրս են բերվել ու թափվել եկեղեցուն հարակից ձորում.
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն […]
Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության եւ գումարների յուրացման հոդվածով: Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ հավելելով, որ գործով անցնում են նաեւ Կլիչկոյի 2 տեղակալները: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով: Ավելի վաղ Կիեւի քաղաքային խորհրդի […]
Թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ […]
Քոչարյանը Միքայել Հարությունյանին ասել է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»․ Սեդա Սաֆարյան
Փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ագրեսիվ ձեւով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ասում է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ միանալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազության առարկությանը։ Սաֆարյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ սույն […]