spanutyun Hrazdanum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Առանձնակի դաժանությամբ սպանություն Հրազդանում. բնակարանում հայտնաբերվել է նախկինում դատված 51–ամյա տղամարդու դի

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամադրու դի կա: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել են 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ […]

sepakanashnorhumneri stugum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Արման Բաբաջանյանը առաջարկում է ստեղծել 1991 թ.-ից ի վեր սեփականաշնորհման գորըթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել սեփականաշնորհումների  թեմայով եւ նշել, որ պատրաստվում է հանդես գալ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: «Նորանկախ Հայաստանի սկզբնավորման, տնտեսական բարեփոխումների մեկնարկի առաջին իսկ օրերից հասարակության համար խնդրահարույց է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը: […]

shokain lur
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. Փաշինյան

Երեկ ըստ էության շոկային լուր ստացվեց, երբ տարածվեց իրավապահ մարմինների կողմից. խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում բացահայտվել է երեխաների  ապօրինի որդեգրման մեխանիզմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությանում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականեր ԱԱԾ-ին, […]

bacahaytvel e rumbi teghadrman keghc ahazangi depq AAC
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Բացահայտվել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:  

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունումՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասովքրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։ Հիշյալ […]

keghc degher
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Դեղերի կեղծ խմբաքանակ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման եւ իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։ Մասնավորապես, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 […]

Ruben Hayrapetyan khuzarkum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանները ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանն են.

Խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը: «Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:

tmranyutov suzanav
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Պերուում թմրանյութ տեղափոխող սուզանավ է կալանվել

Պերուի իշխանությունները հայտնել են, որ ռազմածովային ուժերի և ափամերձ պաշտպանության ծառայության անցած շաբաթ իրականացրած գործողության արդյունքում հայտնաբերվել ու կալանվել է թմրանյութ տեղափոխող սուզանավ: Սուզանավում 2 տոննա կոկաին կար: 4 մարդ է ձերբակալվել՝ Կոլումբիայի 2 քաղաքացի, 1 մեքսիկացի ու 1 էկվադորցի: Նարկոմաֆիան սկսկել է ավելի ակտիվորեն օգտագործել սուզանավերը թմրանյութեր տեղափոխելու համար: Նրանք վարձատրում են նավաշինական ձեռնարկությունների […]

Narek Sargsyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի

Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս […]

jrarum khakhtumner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ

ՊՎԾ-ն մոտ 2 մլրդ 104 մլն դրամի խախտումներ և թերություններ է հայտնաբերել «ՋՐԱՌ» ընկերությունում

Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ և թերություններ, ասված է ՊՎԾ հաղորդագրությունում: Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների […]