ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ

Քոչարյանը Միքայել Հարությունյանին ասել է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»․ Սեդա Սաֆարյան

Փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ագրեսիվ ձեւով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ասում է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ միանալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազության առարկությանը։ Սաֆարյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ սույն […]

Այլ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Armenian Power բանդայի առաջնորդ Մհեր Դարբինյանին դատապարտել են 18 տարվա բանտարկության

Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։ Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաեւ 170 հազար դոլարի տուգանք եւ փոխհատուցում։ Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը […]

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Պողոս Պողոսյանի սպանության գործով 10 անձ է հարցաքննվել. նրանց թվում՝ ականատես վկաներ

Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր զրույցում նա տեղեկացրեց, որ կհարցաքննվի նաեւ Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված […]

ԲԱՆԱԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Հրազենային վիրավորումից Արցախի ՊԲ զինծառայող է մահացել․ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Էրիկ Արարատի Հարությունյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]