Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն […]
ՔՐԵԱԿԱՆ
Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բկ. Արսեն Թորոսյան
Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության amենթարկված 13-ամյա երեխային: Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար: Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ […]
ՍԴ նախագահի և իր սանիկի գործը ուղարկվել է դատախազություն
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի․ դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի […]
Սպանություն Արարատի մարզում. 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ […]
Դատարանը Հարվի Վայնշտեյնին մեղավոր ճանաչեց մի շարք սեռական հանցագործություններում
Հոլիվուդյան ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից Հարվի Վայնշտեյնը նախօրեին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մի շարք սեռական հանցագործությունների՝ մասնավորապես սեռական ագրեսիայի և բռնաբարության մեջ: Նյու Յորքի դատարանը նախօրեին կինոմագնատին մեղավոր է ճանաչել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին: 2017 թվականի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ՝ այդ թվում […]
Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել.
Շահումյանի շրջանի բնակիչ, 1965 թվականին ծնված Գ. Գ.-ն փետրվարի 18-ին հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։ Այս մասին «Արմենպրես»—ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջից: ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված […]
Դանակահարություն Երևանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահ տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ […]
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել
Երեւանում հերթական «ասֆալտափռման» օպերացիան է իրականացվել. այս անգամ էլ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը: ՀՀ ոստիկանությունը, սակայն չի նշում, թե ինչ կասկածանքով է Բանդուրյանը բերման ենթարկվել: «Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում կատարել է համապատասխան գործողություն»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան այսպես պատասխանեցին ՀՀ ոստիկանությունից: Մեր տեղեկություններով, Ալիկ Բանդուրյանի հետ բերման են […]
Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և […]










