Պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 69-ամյա Գեւորգ Ե.-ն, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գեւորգ Խ.-ն, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավինյանն առաջարկել է նախագահին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ […]
Կրակոց՝ Ալավերդի քաղաքում.
2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է […]
ԱԻՆ մարտական հաշվարկներ` Ազգային ժողովի շենքի տարածքում. մանրամասներ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ԱԻՆ աշխատակիցները աշխատանքներ են կատարում Ազգային ժողովի շենքի տարածքում: Պարզելու համար, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել վերոնշյալ հատվածում, կապ հաստավտեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանի հետ: «Միացել է ԱԺ շենքի SOS համակարգը, տեղում են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Այս պահին համակարգն անջատված է»,- […]
Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում «խստագույնս ձեռնպահ մնալ» Իտալիա այցելությունից
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից։ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ», — ասված է […]
Ձկան օրինական որս ենք թույլ տալու․ նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում (տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ օրենսդրական փաթեթ կընդունվի, որով կհստակեցվի ձկան որսը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե սիգը ապօրինի կերպով շարունակում են վաճառել, մինչդեռ հեղափոխություն է եղել, և այն չի ազդել այդ ոլորտի վրա։ «Սիգի հետ կապված խնդիրները խրոնիկ են, մարդիկ, որոնք աշխատում […]
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փախանցումը
Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն […]
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեռնագնացներին
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք […]
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Mercedes-ը, Toyօta-ն, Honda-ն. կա 2 զոհ, 2 վիրավոր.
Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա […]