shrjvel e
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում. կա 1 զոհ.

Ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար՝ Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ներսես Խանոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Վիրավորին էլ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Լուսանկարրը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով