Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության amենթարկված 13-ամյա երեխային: Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար: Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այրվել է ավտոմեքենա.
Մարտի 5-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:12-ին: Ամբողջությամբ այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ […]
ՍԴ նախագահի և իր սանիկի գործը ուղարկվել է դատախազություն
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: «Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ:
Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի․ դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի […]
12 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՀԲ
Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: «Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում,- նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինանսավորումը կոչված […]
Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողները փոխհատուցում կստանան
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Նախագծով առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու […]
Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին
Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Թբիլիսիում հանդիպում եմ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 3 марта 2020 г.
ՌԴ ՌՈ-ն տեղակայվել է սիրիական նոր ազատագրված Սարաքիբում
Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 2-ին տեղափոխվել են Սարաքիբ բնակավայր, որը կառավարական ուժերը զինյալներից հետ էին վերցրել մարտի 2-ին: ՌՈ զինծառայողները Սարաքիբում հսկելու են M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։ Այս մասին հայտնել են Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» ։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նշենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ Թուրքիայի […]
Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ քաղաքացու դի է հայտնաբերվել
Մարտի 3-ին, ժամը 03:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Կամրջի վրա գտնվել է «Mercedes S450» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա., […]