pik
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Միացյալ Նահանգները հաղթահարել է կորոնավիրուսի պիկը. Թրամփ. BBC

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի պիկը՝ գրում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ կանխատեսել է, որ ԱՄՆ որոշ նահանգներ այս ամիս կվերաբացվեն:

Ըստ բրիտանական կայքի՝ Միացյալ Նահանգներում կա COVID-19-ի ավելի քան 640 հազար վարակակիր: Այս երկրում մահացության դեպքերը 30.800 են:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տվյալները ցույց են տալիս, որ երկիրն անցել է վարակի պիկը և կշարունակի առաջ գնալ:

Այն հարցին, թե ինչու է Միացյալ Նահանգներում գրանցվել մահացության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մյուս երկրները պարզապես կեղծ տվյալներ են ներկայացնում իրենց մահացածների թվի վերաբերյալ:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով