Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից 30 լրագրողներ այցելել են Շուշի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Լրագրողները Շուշի այցելել են «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում։ Հիշյալ պետություններից եկած լրագրողները Շուշիից բացի եղել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ԱԱԾ-ում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վայոց ձորի գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով կուսակցությունների դաշինքի Եղեգնաձորի տարածքային գրասենյակի աշխատանքները՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար միասնական դիտավորությամբ երկու և […]
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի. Վան
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով […]
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ
Մեր թշնամի ղեկավարությունը կամ թող հրաժարական տա, կամ միասնական լինեն. Քաշաթաղի բնակիչ
Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը Պապական նվիրակն է Հայաստանում և Վրաստանում, […]
Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու և 62 անձի գերի ընկնելու գործով փոխգնդապետը չի կալանավորվի
Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։ Արսեն Ղազարյանին […]
Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել […]
Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն […]
Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ Մարդու իրավունքների պաշտպան
2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ: 2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական […]
ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել: