Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական եկեղեցու նկտամամբ […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է փողոցայինի նման, որի ձեռքը կա մահակ, որի անունն է ուժային կառույցներ.Վահե Հակոբյան
Սա քաղաքական տեռոր և քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին: «Երեկ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին նենգաբար բերման են ենթարկել, այն դեպքում, երբ ինքն իր փաստաբանի հետ եկել էր 6-րդ վարչության շենքի դիմաց, այնտեղ էլ շոու ծրագրով, մեծ […]
«Հայփոստը» նախազգուշացնում է՝ փորձում են անձնական և բանկային տվյալներ կորզել
«Հայփոստ» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին «Հայփոստը» ստացել է ահազանգ այն մասին, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «Հայփոստի» անունը և ապրանքային նշանը: Հայտնում ենք, որ «Հայփոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից […]
Նախագահը չի կատարել իր լիազորությունները, երբ վարչապետը զավթել էր երկրի ղեկավարի պաշտոնը
Նախագահը չի կատարել իր լիազորությունները, երբ վարչապետը զավթել էր երկրի ղեկավարի պաշտոնը
Որոտանի վարչական ղեկավարը ձերբակալվել է
Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալեցին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔԿ աշխատակիցներն ավարտել են Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում խուզարկության աշխատանքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասել է, որ այս պահին խուզարկություն են են իրականացնում գյուղապետարանում։ Հարցին՝ իր բնակարանում խուզարկության արդյունքում որևէ […]
Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ վերջինս, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները […]
Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: Նախագահի պաշտոնական կայք
Իրանցի զբոսաշրջիկները Երևանում հերթ են կանգնել Covid-19-ի դեմ պատվաստման համար
Իրանցի զբոսաշրջիկները Երևանում հերթ են կանգնել Covid-19-ի դեմ պատվաստման համար
Լրատվամիջոցները հայտնում են Հայիթիի նախագահի սպանության մասին
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսը մահացու վիրավորվել է, հայտնում է Gazette Haiti պորտալը ՝ վկայակոչելով վարչապետ Կլոդ Ժոզեֆին: Գիշերը անհայտ անձինք հարձակվել են պետության ղեկավարի նստավայրի վրա, նրանցից ոմանք խոսում էին իսպաներեն, ասված է կառավարության կառավարության հայտարարության մեջ: Առաջին տիկինը վիրավոր է: Սա Մոիսի նկատմամբ առաջին փորձը չէր: Փետրվարին ոստիկանությունը կանխել էր պետական հեղաշրջման փորձը և […]
ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ […]