ՀՀ կառավարությունը նախագծում է նոր միջոցառում Արցախի տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Աջակցությունը տրամադրվելու է ամսական պարբերականությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար: Միջոցառման պայմանների՝ աջակցության չափի, շահառուների շրջանակների և այլ մանրամասների մասին կներկայացվի առաջիկա օրերին:
Related Articles
Պայթյունի հետեւանքով մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: x Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում եւ դրա հետեւանքով մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ Աշոտ Կարապետյանի քեռին։
Կառավարությունը նախաձեռնել է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ
Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ` սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։ x Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել Սոցիալական հիփոթեքի համակարգը։ Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում […]
«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում. ՀՔԾ պետն առաջարկեց դիմել Վանեցյանին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններում հանցագործության մասին հաղորդում չի տեսել: Խոսքը Վանեցյանի այն հայտարարության մասին էր, ըստ որի «Սորոսի» գրասենյակը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։ x «Դիմեք պարոն Վանեցյանին, նա, կարծում եմ, կմեկնաբանի։ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում, […]