Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ մի քանի արձանագրում է կատարել՝ նշելով, որ […]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր զարգացումներ Սև լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են. «Հրապարակ»
Երեկ մենք վաղաժամ ուրախացանք, որ Սեւ լճի մոտ բանակցությունները հաջողությամբ են պսակվել եւ թշնամին հետ է նահանջելու գրաված դիրքերից։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ամբողջությամբ չեն նահանջելու, այլ միայն երկու կիլոմետր եւ ամեն կողմից 4-ական դիրք է տեղադրվելու եւ մշտական հերթապահություն է սահմանվելու՝ հայկական ու ադրբեջանական կողմերից, այս մասին գրում է «Հրապարակը»: «Քիչ առաջ մենք կապվեցինք […]
Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել 2 ավտոմեքենայի.
Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել 2 ավտոմեքենայի.
ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԽ որոշումը
Երկրորդ շաբաթն է՝ շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը հայտարարել է, որ մեկ շաբաթում Գազայի հատվածից հրեական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 3500 հրթիռ: Իսրայելը ավիահարվածներով ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի հենակետերը, սակայն ռմբակոծության հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ վերջին լուրերի՝ գիշերվա ավիահարվածց զոհվել է 48 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 կին և 10 երեխա: Իսրայելի վարչապետը հայտարարել […]
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. Զոհրաբյան
Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է արսեն թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։ Հանրային հայհոյանքի հանդեպ կայուն իմունոհամակարգ ունեցող այս սելեկցիոն տեսակը պնդում է, որ Շուշին հանձնել են իմ հոգեւոր հայրերը։ Շուշին հանձնել է Նիկոլն ու երդվում եմ՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրը չի։ Ավելին՝ անգամ հոգեւոր քեռիս չէ։ Իսկ […]
Գազայի հատվածի ավելի քան տաս հազար բնակիչներ իսրայելական հարձակումների պատճառով փախել են իրենց տներից
Իսրայելական բանակի ռմբակոծության պատճառով շուրջ 10 հազար Գազայի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին: Ալ-Մալիքին նաև հավելել է, որ Գազայի տարբեր մասերում ավերվել են հարյուրավոր շենքեր: Նա կոչ արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կլինի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»: РИА Новости
Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում. ՀՀ ՊՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ «Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել […]
Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ: Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը […]
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դ.Պեսկովը: «Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Նա ծայրահեղ անհանգստություն է հայտնել` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը կիսում […]