Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքա՞ն է կազմում Հայաստանում առանց օրինական հիմքերի բնակվելու դեպքում օտարերկրացիների համար սահմանված տուգանքի չափը

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով:

Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն ֆրանսիական հրանոթներով

  Հայաստանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրանոթներ ձեռք բերելու համար։ Այս մասին իր X էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական KNDS ընկերության հետ, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է այս ինքնագնաց հրետանային ստորաբաժանումները։

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը «Վրաստանի ազգային լեգեոնը» ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն

  Դատարանը «Վրաստանի ազգային լեգեոնը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Ըստ հետախուզական ծառայության՝ լեգեոնի անդամները «ներգրավված են Ռուսաստանում ահաբեկչությունների կազմակերպման մեջ»։ «Վրացական լեգեոնը» կամավորական զինված կազմավորում է, որը ստեղծվել է 2014 թվականին, որը կռվում է ուկրաինական բանակի կողմից և հիմնականում բաղկացած է վրացի նախկին զինվորականներից։ 2016 թվականից […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք

 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հունիսի 13-ին Էլեկտրագնացքների շահագործման և նորոգման ծառայության հարակից տարածքում տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունք՝ «Հրդեհաշիջման միջոցներից (կրակմարիչներից) ճիշտ օգտվելու կանոնները» թեմայով։ Գործնական պարապմունքի ընթացքում մետրոպոլիտենի աշխատակիցների մասնակցությամբ գործարկվել են մետրոպոլիտենում առկա հրդեհաշիջման սկզբնական միջոցները։ Մետրոպոլիտենի տնօրինությունը մշտապես կարևորում է նման գործնական պարապմունքների պարբերական անցկացումը։

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին

  ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին: Էս էն մարդիկ էին, որ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյան

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը

 Ուզում եմ հիշեցնել, որ մենք ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք այնպիսի բան չենք ասել։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Երբ դա տեղի կունենա, կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի հետո: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս […]

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը․ Արմեն Փամբուխչյան

  «ՀՀ ԱԱԾ-ն, ՆԳՆ ոստիկանությունն ու այլ պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունն ի հեճուկս հետադիմական բարքեր քարոզող, խուլիգան, հավատքն ու առաքելությունն ուրացած ինչ որ ուժերի»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Դուրս կգանք

Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա, ձեր կարծիքով, հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝  ետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա:

Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՄԱԿ-ի հետաքննություն․ Համաձայն ավելի քան 200 էջանոց զեկույցների՝ և՛ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը սեռական բռնություն և խոշտանգումներ են իրականացրել

 Գազայի պատերազմի առաջին մի քանի ամիսների վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությունը պարզել է, որ և՛ Իսրայելը, և՛ Համասը ռազմական հանցագործություններ են կատարել և միջազգային իրավունքի լուրջ խախտումներ: Չորեքշաբթի հրապարակված և մինչև 2023 թվականի վերջը ընթացող իրադարձությունները լուսաբանող պախարակելի զեկույցները մտահոգիչ պատկեր են ներկայացնում այն ​​մասին, թե ինչպես են երկու կողմերը կանոնավոր կերպով արհամարհում միջազգային իրավունքը ավելի քան […]