ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է. որ դիմենք ՀԱՊԿ-ին, ի՞նչ պետք է անի. պետք է զո՞րք մտցնի Հայաստան.Մարուքյան

Ես չեմ կարծում, որ Հայաստանի ուղղությամբ մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է ընթացակարգով պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք մեզ պաշտպանեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա կնշանակի, որ Հայաստանի բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 հատ կրակել են, մենք դիմել ենք, որ մեզ պաշտպանեն: Մենք պետք է այնքան հզոր լինենք եւ այդքան այսօր կանք, որ 5 հատ կրակոցին ի պատասխան 500 հատ հետ կրակել եւ այդպես էլ արվում է եւ պետք է արվի»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, ՀԱՊԿ պայմանագիրը կարող է գործել, երբ լայնամասշտաբ պատերազմ լինի, եւ մենք պաշտոնապես դիմենք. «Երբ մեր գործընկերներն ասում են, որ Հայաստանը չի դիմել, նկատի ունեն պաշտոնապես, ընթացակարգով չի դիմել, որ իրենք արձագանքեն: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք մենք ուզում ենք դիմել ՀԱՊԿ-ի աջակցությանը եւ դրանով նաեւ, այսպես կոչված, պարտավորությունների տակ մնանք ապագայի հետ կապված: Ասենք, Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է, որ ՀԱՊԿ-ին դիմենք, ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ-ն: Պետք է զո՞րք մտցնի Հայաստան: Եթե չեմ սխալվում նախկինում նման բան արվել է: Մի հատ պետք է հետ գնալ, տեսնել, արդյոք նախկինում պաշտոնապես դիմել ենք, թե ոչ:

Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ իրավիճակներում ՀԱՊԿ-ի միջամտությանը, ես չէի ուզենա, որ մենք դիմեինք ՀԱՊԿ-ին, որ մեզ աջակցի»,-հայտարարեց Մարուքյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով