Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի է հանվել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով. Բաբայան

Վերջնական որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով: Այս մասին երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հիմա վերջնական հանձնման-ընդունման եւ գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ արդեն իսկ հետաքրքրվող անձինք կան, սակայն անուններ չտվեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: Անցած տարի ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով