Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր: Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»: Տղամարդու հետ եկած կինն էլ քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էր հայտնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր մտահոգվել ու ահազանգել էին: Տղամարդը նաև ասում էր, որ իրենք ոչ թե թափել են այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ այդ տղամարդու ասածը իրականությանը չի համապատասխանում. ոչ մի դասավորում չի եղել, պարզապես այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել և անփույթ լցրել ձորում: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել հանգամանքները: © shamshyan.com
Related Articles
Bac tv. Մենք միշտ եղել ենք ծախված իշխանությունների գերին․ Ռուբեն Հախվերդյան
Bac tv. Մենք միշտ եղել ենք ծախված իշխանությունների գերին․ Ռուբեն Հախվերդյան x
ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքի ղեկավար Քենսոն Սիլվերը հռչակագիր է ստորագրել, որով 2021-ի ապրիլի 24-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և քաղաքի բոլոր բնակիչներին կոչ անում հարգել 1.5 մլն հայերի հիշատակը՝ տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: x «Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև […]
Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել. լրատվամիջոցները շարունակում են շրջանառել այն. ՊՆ
Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։ x Պաշտպանության […]