meqenan ayrvel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է.

Փետրվարի 9-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վազգեն Ս.) և «ՎԱԶ -2104» (վարորդ՝ Գևորգ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։53-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ -2104» մակնիշի ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով