«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ն ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել է անցած շաբաթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս գնահատականներում, իհարկե, կան ռացիոնալ հատիկներ: Փաստն այն է, որ ԱՄՆ-ն այսպիսով ՀՀԿ-ին դիտարկում է որպես քաղաքական կյանքի որոշիչ սուբյեկտներից մեկը, որքան էլ իշխանությունները փորձում էին ու են ՀՀԿ-ին ներկայացնել՝ որպես քաղաքական լուսանցքում հայտնված անցյալի ուժ: Մյուս կողմից՝ նման հանդիպումները Սերժ Սարգսյանի դեպքում ոչ թե բացառություններ են, այլ ավելի շատ՝ օրինաչափություն: Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում նա ինտենսիվ շփումներ է ունենում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հատկապես ակտիվ են նրա հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների դիվանագետների հետ: Այդ իրողությունն ունի օբյեկտիվ բացատրություն, երկար տարիներ լինելով իշխանական կուսակցություն, հատկապես՝ վերջին տարիներին ՀՀԿ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել տարբեր երկրների կուսակցությունների ու միջազգային քաղաքական միավորումների հետ: Այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր՝ արդեն ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում: Իսկ ընդհանրապես Հայաստանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ներհայաստանյան իրողությունները գնահատելիս արձանագրում են, որ Հայաստանում բացակայում են իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերն ու մեխանիզմները, և ընդդիմադիր կուսակցություններին են վերագրում այդ դերը: Ըստ ամենայնի, նաև դա է եղել Սերժ Սարգսյանին հանդիպելու՝ ԱՄՆ դեսպանի հիմնական դրդապատճառներից մեկը»։
Related Articles
Մարուքյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև.
Մարուքյանն ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց. x «Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է […]
Ալկասերը շնչում էր հայերեն. Իսպանիա
Մի կողմից գեղանկարչուհի Անահիտ Սարգսյանի հայաստանյան գեղապատկերներն էին ջերմորեն գրկել դահլիճի պատերը, մյուս կողմից էլ Իրինա Վանյանի յուրօրինակ տիկնիկներն էին ներս հրավիրում այցելուներին։ Իսկ այցելուները ներս մտան հայկական ավանդական բարիգալստյան աղուհացով՝ քաղաքապետ Էվա Սամորայի (Eva Zamora) առաջնորդությամբ կիսելով հայոց օջախի լիությունը խորհրդանշող նշխարները։ Ներս մտնելուն պես, հյուրերը միանգամից հանդիպում են հայկական սովորույթին հատուկ լի սեղանին՝ […]
ԱԱԾ-ի դիմաց «կատոկը» ընկել է բեռնատարի միջից, բախվել «Mercedes»-ին, վերջինս էլ՝ «Վիլիսին»
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատարի վրայից, ասֆալտապատման համար օգտագործվող «կատոկը» դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է բեռնատարի միջից և առաջ շարժվելով՝ բախվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, վնասել է ոստիկանական համարանիշներով Վիլիսը։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ […]