«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Related Articles
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ավարտվել են։ x «Կողմերը եզրահանգման են եկել։ Ինչքանով ինձ հայտնի է, ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիները վերադառնալու են իրենց դիրքեր»,-նշեց Վահե Հակոբյանը՝ ընգծելով, որ որոշման հետ կապված, սակայն, վերապահումներ կան։ Թե ինչ վերապահումների մասին է խոսքը, նախկին մարզպետը […]
Այս ամենի նպատակն է Հայաստանում քաոս ստեղծելն է։ Բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահները ԼՂ նախկին և ներկա ղեկավարների մասնակցությամբ․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
Այս ամենի նպատակն է Հայաստանում քաոս ստեղծելն է։ Բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահները ԼՂ նախկին և ներկա ղեկավարների մասնակցությամբ․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է x
Ադրբեջանի դպրոցներում նոր ուստարին մեկնարկել է «Ղարաբաղն Ադրբեջան է» դասով
Ադրբեջանում նախօրեին մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սեպտենբերի 22-ից դասերը սկսվել են 1-4-րդ դասարանների աշակերտների համար, սեպտեմբերի 29-ից էլ կմերկնարկեն 5-11-րդ դասարանցիների, ինչպես նաև բուհերի ուսանողների համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դպրոցներում հայատյաց քարոզչությունը, երեխաներին դաստիարակում պետական քարոզչական ստերով։ Մասնավորապես, կրթության նախարար Էմին Ամրուլլաևի՝ «2021-2022 ուստարվա հանրակրթության ուղղության մասին» հրամանով Ադրբեջանի բոլոր […]