«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Related Articles
Ըստ շրջանառվող լուրերի Արտակ Նահապետյանը կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ
Ըստ շրջանառվող լուրերի Արտակ Նահապետյանը կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ։ Գնդապետ Արտակ Նահապետյան մինչ ԱԻՆ-ում աշխատելը 23 տարի ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, որից 2 տարին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում ղեկավար պաշտոնի։ x
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին.
Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 25-ին BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին։ x Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի Բախման հետեւանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, […]
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական Բարձագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: x ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 […]