«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն և հաղորդագրություն կտարածենք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով և «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Related Articles
Արարատ Միրզոյանը խնդրել է հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել խմբակցություններին
Posted on Author admin
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ x «ԱԺ աշխատակազմին ևս հրահանգեցի պատրաստվել հնարավոր նիստին։ Ստորև տեղադրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․ «Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և […]
Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան ու այլք չեն ներկայացնում հայ համայնքը
Posted on Author admin
Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան ու այլք չեն ներկայացնում հայ համայնքը x
Շատ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման. Նիկոլ Փաշինյան
Posted on Author admin
Շատ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման. Նիկոլ Փաշինյան x