SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
«Ոչ ոք չպետք է նեղանա մեր՝ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից․ սա առևտուր է»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել է «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքն անվանել բիզնես, հայտնում է NTV հեռուստաալիքը: «Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում […]
Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019 թ. կատարվող փոփոխությունների ընթացքում […]
Քոչարյանը Միքայել Հարությունյանին ասել է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»․ Սեդա Սաֆարյան
Փետրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ագրեսիվ ձեւով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ասում է, որ եթե Մանվել Գրիգորյանը չգա, «մաման լացացնելու է»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ միանալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազության առարկությանը։ x Սաֆարյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ […]