Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար հատկացվել է 20 միլիոն դրամ:
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։ AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ […]
Սիրելի´ երևանցիներ, Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման: Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում […]