Dzerq
Այլ ԱՐԽԻՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Ճապոնացի Գիտնականները Ստեղծել Են «Երրորդ Ձեռք»՝ Մարդկանց Առօրյա Գործերում Օգնելու Համար

Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։
AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ Շնորհիվ իր թեթևության, այս սարքը հեշտությամբ կարող են օգտագործել ինչպես երեխաները, այնպես էլ տարեցները։ Միևնույն ժամանակ, բացված վիճակում ռոբոտացված ձեռքը երկուսուկես անգամ ավելի երկար է, քան մարդու նախաբազկի միջին երկարությունը։
AugLimb-ի դետալների մեծ մասը ստեղծվել է սովորական 3D տպիչի միջոցով։
Մշակողները վստահ են, որ «երրորդ ձեռքը» շուտով կդառնա խելացի ժամացույցի նման նորաձև աքսեսուար և օգտակար կլինի առօրյա բազմաթիվ հարցերում։ Ըստ մշակողների, AugLimb-ը օգտակար կարող է լինել նաև վիրաբույժների, շինարարների, վաճառողների և այլ ոլորտների մասնագետների համար:
Ներկայումս փորձարկվում է ռոբոտային ձեռքի նախատիպը, որը վերահսկվում է ձեռքի միջոցով, սակայն մշակողներն ուսումնասիրում են վերահսկման այլընտրանքային մեթոդներ, որոնք թույլ կտան սարքին կարդալ ուղեղի որոշակի ազդանշաններ և ըստ այդմ կատարել հրամանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով