SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: shamshyan.com
Related Articles
Կոտայք-Կապուտան ճանապարհին կից ջրանցքում հայտնաբերվել է ական, հրթիռ, մարտագլխիկ, փոմթուշտ, փող .
Ապրիլի 13-ին, ժամը 11:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել: x ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է, որ հայտնաբերվել է […]
Գազայի հատվածի ավելի քան տաս հազար բնակիչներ իսրայելական հարձակումների պատճառով փախել են իրենց տներից
Իսրայելական բանակի ռմբակոծության պատճառով շուրջ 10 հազար Գազայի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին: x Ալ-Մալիքին նաև հավելել է, որ Գազայի տարբեր մասերում ավերվել են հարյուրավոր շենքեր: Նա կոչ արել ստեղծել «միջազգային ճակատ, որը դեմ կլինի իսրայելական ագրեսիային Պաղեստինի ժողովրդի դեմ»: РИА Новости
Նոր դոպինգ սկանդալ համաշխարհային ծանրամարտում. խոսում են միլիոնավոր դոլարների կոռուպցիայի մասին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար: Օրերս գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը հրապարակել է իր ծավալուն հետաքննության ֆիլմը: Դրանում ասվում է, որ Այանը գումար է վերցրել, որպեսզի որոշ ծանրորդների դոպինգ-ստուգումները մեղմ լինեն կամ դրական թեստերը թաքցվեն: x Հետաքննության մեջ նշվում է, որ 80-ամյա Այանը բավական ազդեցիկ է ու մեծ […]